new
new
new
new
new
new
new
new
Գնե՛ք Երևան - Կիև ավիատոմսեր մինչև 12 վճարումներով
Կիևն Ուկրաինայի մայրաքաղաքն ու սիրտն է։ Այսօր այստեղ կարելի է տեսնել Վլադիմիրյան փողոցի միջնադարյան տեսարժան վայրերը, լինել Կիև-Պեչորյան մայրավանքում, վարել ֆունիկուլյոր Դնեպրի տեսարանով կամ գնալ շոփինգի բազմաթիվ առևտրի և զվարճանքի կենտրոններ։ Ժամանակակից և արտասովոր Պատրանքների տունը, Զլատովերխի Միխայլովյան տաճարը, 102 մետր բարձրությամբ Մայր-Հայրենիքի դիտահարթակներով հուշարձանը և երկրի գլխավոր հրապարակը՝ Անկախության Մայդանը, վառ հիշողություններ կթողնեն ձեր ճամփորդության մասին։ Իսկ SkyUp-ը կհոգա հարմարավետ չվերթի մասին։
— Չվերթի անվճար գրանցում ավիաընկերության կայքում
— Սակագների հարմարավետ ընտրություն․ Basic (ձեռքի ուղեբեռ՝ մինչև 9 կգ), Standard (զեղչեր բոլոր լրացուցիչ ծառայությունների համար 10%, ձեռքի ուղեբեռ 9+5 կգ и ուղեբեռ 23 կգ), Flex (տեղի անվճար ընտրություն, զեղչեր բոլոր լրացուցիչ ծառայությունների համար 20%, ձեռքի ուղեբեռ 9+9 կգ և ուղեբեռ 32 կգ)
— Անձնական գրասենյակում կարելի է հավելյալ գնել լրացուցիչ ծառայություններ․ սնունդ ինքնաթիռում, լրացուցիչ ուղեբեռ, ընտրել տեղ, կենդանիների փոխադրում և այլն։
—SkyUp-ի համեղ ճաշացանկ՝ մշակված սննդի առաջատար մասնագետների հետ համագործակցության արդյունքում, ինչպես իսկական ռեստորանում։ Կարելի է պատվիրել ամրագրման ժամանակ կամ անձնական գրասենյակում, ոչ ուշ քան չվերթից առնվազն 32 ժամ առաջ։
Կիևը կանաչ և լայնարձակ քաղաք է։
Ուկրաինայի մայրաքաղաքը մտնում է աշխարհի ամենականաչ քաղաքաների հարյուրյակի մեջ: Այստեղ կան բազմաթիվ հրապարակներ, զբոսայգիներ, պուրակներ։ Կիևի բնակիչների և հյուրերի շրջանում ամենահաճախելի վայրերի թվին են դասվում Ազգային բուսաբանական այգին՝ եղրևանու պուրակով, խաղաղ և հարմարավետ Մարիինյան պուրակը, Վլադիմիրի բլուրը՝ մեգապոլիսի համայնապատկերով, Բնանկարով ծառուղին՝ նուրբ և արտասովոր պերսոնաժներով, Ֆոմինի անվան բուսաբանական այգին,որը հնագույններից մեկն է Ուկրաինայում ։
Ինչպե՞ս հասնել քաղաք
Օդանավակայանի տերմինալից Կիևի կենտրոն կարելի է հասնել «Բորիսպոլ Կիև Էքսպրեսս» ճեպընթաց գնացքով․ Տոմսը կարելի է ձեռք բերել դրամարկղում՝ 3$-ով*. Skybus տրանսֆերային ավտոբուսով ուղևորությունը կարժենա 1,8$*։ Տաքսի ծառայության արժեքը կազմում է սկսած 12$-ից*.
Արժե այցելել
Կիևում յուրաքանչյուր փողոց կախարդում է տարբեր դարաշրջանների գեղեցիկ ճարտարապետությամբ, իսկ մեծաքանակ տեսարժան վայրերը կարծես անցկացնում են պատմության միջով։ Տեսարժան վայրերի թվում արժե այցելել Անկախության Մայդանը, զբոսնել Կրեշչատիկ կենտրոնական փողոցով, Անդրեևյան զառիվայրով բարձրանալ Անդրեևյան եկեղեցի, տեսնել Կիև-Պեչորյան մայրավանքի եկեղեցային համալիրը և այցելել «Ծովային հեքիաթ» օվկիանարիումը։ Նաև խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել հետևյալ վայրերի վրա․
— 270 աստիճան տեսադաշտով հրապարակ։ Տեղակայված է Շչեկավիցա լեռան վրա, որի անվանումը կապված է քաղաքի հիմնադիրներից մեկի անվան հետ։ «Ժամանակավոր տարիների վիպակ» տարեգրության մեջ հիշատակվում է, որ լեռան տակ թաղված է Վեշչի Օլեգը՝ Կիևյան Ռուսիա միջնադարյան պետության իշխաններից մեկը։ Հրապարակի վրա կարելի է բարձրանալ քաղաքի համայնապատկերի համար նախատեսված արահետով։
— Կոսոյ կապոնիր ՝ իսկական ամրոց, կառուցված 1844 թվականին, որը գտնվում է Նոր Պեչորյան ամրոցի կազմում։ Հոսպիտալական ամրոցաշինության ժամանակ կատարել է պաշտպանական շինության դեր։ Հետաքրքիր է, որ ամրոցի պատերը վեր են խոյանում երկրի առանցքի անկյան տակ, որպեսզի հարմար լինի տանել թևային կրակը։ Հենց այդ պատճառով են նրան անվանում շեղ։ Այստեղ կան խրամատներ, պաշտպանական հողապատնեշներ, փայտյա պատնեշներ՝ սուր ցիցերով, կամուրջեր, կամարներ, հրակնատներ, ինչպես նաև՝ շարքով տեղադրված թնդանոթներ։ Ստորգետնյա սրահներում ներկայումս գտնվում են թանգարաններ։ Համալիրի տարածքից կարելի է դիտել Պեչորյան ամրոցի ողջ համալիրը․ Լիսագորյան ամրոցը, Կիև-Պեչորյան մայրավանքը, «Արենալ» գործարանը։
— Ոսկե դարպասմներ – նույնանուն հրապարակի կենտրոնում տեղակայված է քաղաքի խորհրդանիշը ։ Դրանք մինչ այսօր պահպանված 11-րդ Դարի Հին Ռուսիայի պաշտպանական գործի եզակի հուշ են։ Դարպասները ոչ միայն պաշտպանական շինություններ էին, այլև ապահովում էին գլխավոր մուտքը դեպի քաղաք, որի միջով ընդունում և ուղեկցում էին անվանի հյուրերի, օտարերկրյա դեսպանների, իշխանական զորագնդի։ Տաղավարի մեջտեղում թանգարանն է, որն աշխատում է մայիսից մինչև հոկտեմբեր ։ Խորհուրդ ենք տալիս աստիճանով բարձրանալ դարպասների գագաթը և վայերել ժամանակակից Կիևի տեսարանները։
Որտե՞ղ կանգ առնել։
Կիևում միշտ կա կանգառ՝ անկախ բյուջեից և կենցաղի նկատմամբ պահանջներից։ Երկտեղանոց համարներն այստեղ արժեն սկսած 11$*։ Ընտանիքների համար կան առաջարկներ՝ սկսած 19$-ից*։ Հարմարավետ հյուրանոցների մեծ մասում երկու հոգու համար նախատեսված համարի գինը կազմում է միջինը 90-100$*։
Մոտակայքում ո՞ւր գնալ։
Խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել Կիևին մոտ գտնվող Պերեյասլավ հնագույն քաղաքի «Պերեյասլավ» արգելոցի վրա։ Այս պատմա-ազգագրական համալիրում պահպանված են ավելի քան 300 ճարտարապետական և մշակութային հուշարձաններ, հաճախ անցկացվում են փառատոններ և ուրախ նշում ավանդական ուկրաինական տոները՝ Մասլենիցան, Իվան Կուպալայի տոնը և այլն։ Արգելոցի տարածքում է գտնվում Ժողովրդական ճարտարապետության և կենցաղի թանգարանը, Հրեական մշակույթի թանգարանը, Ճարտարապետության թանգարանը և այլ ցուցադրություններ։
Ձեռք բերել Երևան-Կիև ավիատոմսեր
Երևան-Կիև ավիատոմսերը հասանելի են SkyUp Airlines www.skyup.aero կայքում։ Անցեք և ընտրեք անհրաժեշտ օրը։
* Տեքստում նշված բոլոր գները արդիական են հապարակման պահին։
We at SkyUp want your trip to be comfortable and beautiful, and that you completely relax, forget about any worries and set out to relax already in the cabin.
SkyInterior on our sides SkyUp is one of the reasons why it is so pleasant and comfortable to fly with us. This is an integrated approach to the design of the aircraft cabin, which is based on the principles of ergonomics, rationalism and, of course, comfort.
The main and really impressive effect, which is noted by absolutely everything - is the multi-colored interior lighting, which is selected depending on the phase of flight. The colors change very smoothly within a few minutes and create an inconspicuous calming and relaxing effect during the flight.
In the night phase of the flight, the light is turned off; for comfort, only the pleasant blue Sky Skylight remains, which somewhat resembles the light of the moon. At dawn, when the time to wake up, the color of the backlight changes to orange-pink - the color of the rising sun.
SkyUp offers to enjoy the comfort of modern lounges and feel the incredible emotions during the flight. After all, the journey must begin beautifully, do you agree?